ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

ԱԺ-ում անկառավարելի վիճակ է

ԱԺ-ում անկառավարելի վիճակ է
18.06.2014 | 13:21

Այսօր հագեցած օրակարգով կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել, որի դեմ խոսեցին ընդդիմադիր պատգամավորները: Մասնավորապես նկատելով, որ նախագծերից շատերին իրենք տեղյակ չեն ու չեն կարող դրանց քննարկմանը լիարժեքորեն մասնակցել, նրանք պնդեցին, որ ոչ վաղ անցյալում ԱԺ-ի դերի բարձրացման մասին խոսող Հովիկ Աբրահամյանն ինքն է դեմ դուրս եկել դրան և ԱԺ-ն դարձրել զուտ «դակող» մարմին: «Սա այլ բան չէ, քան ոտնձգություն ԱԺ-ի հանդեպ և փորձ ԱԺ-ն օրենքների «շտամպովկայի» մարմին դարձնելու»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` առաջարկելով իր գործընկերներին մշակել օրենսդրական մի նախաձեռնություն, որը կարգելի արտահերթ նիստ հրավիրելու այս ձևը: Դաշնակցական Աղվան Վարդանյանն էլ նշեց, թե օրակարգում հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցեր կան, որոնց նախագծերը ոչ մի պատգամավորի սեղանին դեռևս չկան: «Սա օրենքի խախտում է և անթույլատրելի է»,-հավելեց դաշնակցականը` հավելելով, որ տարիներ շարունակ այս աշխատաոճին ընդդիմությունը հրապարակավ, իսկ իշխանությունն «իրար մեջ» միշտ դեմ են եղել: Գագիկ Ջհանգիրյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք ոչ թե արտահերթ նիստ հրավիրելու ԱԺ կանոնակարգ-օրենքին են դեմ, այլ այն փաստին, որ օրակարգում ընդգրկված օրենքները չեն անցել հանձնաժողովների մասնագիտական քննարկմամբ: «Մեզնից ոչ մեկը, նաև դուք, չի կարդացել այդ օրենքները, որովհետև ֆիզիկապես հնարավոր չէր… Հիմա բերել եք, ներկայացնում եք ու կարող է անորակ, «բռակ» օրենք ընդունվել»,- ասաց Արամ Մանուկյանը: ՕԵԿ-ը ևս միացավ գործընկերներին և համաձայնեց, որ այսպիսի քայլով ԱԺ-ի դերը ընկնում է:
Ամեն ընդդիմադիրի ելույթից հետո Գալուստ Սահակյանը նկատում էր, որ ոչ մի օրենքի խախտում չկա:
Իշխանությունից խոսեց Վարդան Այվազյանը և, ի հեճուկս ընդդիմադիրների, փաստեց, որ օրենքներից նրանք տեղյակ են և հանձնաժողովներում անցել են համապատասխան քննարկմամբ: «Օրենքների մեծամասնությունը ձեր կողմից քննարկվել է: Եթե ինչ-որ մեկը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, ես կարող եմ մեկ-մեկ թվարկել»,-ասաց պատգամավորը:
Այս քննարկումներից հետո ընդդիմությունը քսան րոպե ընդմիջում վերցրեց, որից հետո ՀՀԿ-ում այլևս պատգամավոր չէր մնացել օրենքներն անցկացնելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ստիպված եղավ վերստին քսան րոպե ընդմիջում հայտարարել:
Ի դեպ, առաջին ընդմիջումից հետո, քանի որ այդ գործում երկար տարիներ «մասնագիտացած» Գալուստ Գրիգորիչը նախապես նշեց, որ «մեկ զանգ» է լինելու, այսինքն՝ մեծամասնություն, կվերադառնանք նիստերի դահլիճ: Արդյունքում ճիշտ դուրս եկավ ԱԺ խոսնակը՝ նկատելով. «Որ ասում էի «մի զանգով», ժպտում էիք: Տեսաք, որ խնդիր կա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ